

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն AUKUS-ում անվտանգության գործընկերության պայմանագրի վերաբերյալ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։
«Ես ոչ թե կարծում եմ, այլ ես դա գիտեմ», – ասել է Մակրոնը՝ պատասխանելով ավստրալացի լրագրողի հարցին, թե նախագահը կարծում է, որ Մորիսոնը խաբե՞լ է իրեն։ Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։
Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագիրը հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջև վստահության հարաբերությունները», և Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և շարունակել համատեղ գործողությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…