Լրահոս 24/7

Խաղաղության խորհրդի երկրները 5 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհրդի երկրները 5 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնմանը։

Ըստ նրա՝ մասնակից երկրները Միջազգային կայունացման ուժերին շրջանակում հազարավոր անձնակազմ կտեղակայեն և կաջակցեն տեղական իրավապահ մարմիններին՝ Գազայի անվտանգությունն ապահովելու համար։

«Փետրվարի 19-ին ինձ կրկին կմիանան Խաղաղության խորհրդի անդամները Վաշինգտոնում գտնվող Դոնալդ Ջ. Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում, որտեղ մենք կհայտարարենք, որ անդամ պետությունները խոստացել են ավելի քան 5 միլիարդ դոլար Գազայի մարդասիրական և վերակառուցման ջանքերին և հազարավոր անձնակազմ են հատկացրել Միջազգային կայունացման ուժերին և տեղական ոստիկանությանը՝ Գազայի բնակիչների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: Շատ կարևոր է, որ Համասը պետք է պահպանի իր պարտավորությունը լիակատար և անհապաղ ապառազմականացման վերաբերյալ: Խաղաղության խորհուրդը կապացուցի, որ պատմության մեջ ամենաազդեցիկ միջազգային մարմինն է, և ինձ համար պատիվ է ծառայել որպես դրա նախագահ»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Թիվ 1

Recent Posts

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100…

13 hours ago

Ռեալիզմը իրավունքից հրաժարում չէ․ դա իրավունքը պահելու գործնական միջոց է

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է. Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության…

17 hours ago

Վրաստանը հերքում է ՌԴ-ի հետ երկաթուղային կապի շուրջ քննարկումները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական…

17 hours ago

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել. լիազորությունները դադարեցվել են

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի…

17 hours ago

Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը

Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային…

18 hours ago

Մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է…

18 hours ago