Լրահոս 24/7

Քաղաքակիրթ աշխարհը հստակ մեսիջ է տալիս Հայաստանին

Քաղաքակիրթ աշխարհը հստակ մեսիջ է տալիս Հայաստանին, որ եթե ուզում եք պահպանել կապը արտաքին աշխարհի հետ, ապա պետք է անպայման պատվաստվեք։ Դա է պայմանը աշխարհիս երեսին մեկուսացված «կղզյակի» վերածված Հայաստան չունենալու։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«Պատահական չէ, որ շատ երկրներ համավարակով պայմանավորված նորից սկսել են իրենց երկիր օտարերկրացիների համար մուտքի արգելքներ սահմանել, պարտադրել պատվաստումը կորոնավիրուսի համավարակի դեմ։

Կան նաև առանձին դեպքեր, երբ մուտքի արգելքները սահմանված են հատուկ ՀՀ քաղաքացիների համար։ Դա պայմանավորված է Հայաստանում համավարակի տարածման և պատվաստումների թվի ցուցանիշներով։ Իսկ հակապատվաստումային քարոզ անողներն ու չպատվաստվողները միայն նպաստում են Հայաստանի մեկուսացմանն ու արտաքին աշխարհի հետ կապի վերացմանը, միաժամանակ թե տնտեսական, և թե սոցիալական խնդիրներ ստեղծելով ՀՀ այլ քաղաքացիների և ողջ երկրի համար։

Հ.Գ․ Համավարակի դեմ պայքարի միակ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է, և ողջ քաղաքակիրթ աշխարհն է գնում խնդրի լուծման այս ճանապարհով։ Առողջություն ձեզ»։

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

42 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

58 minutes ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

1 hour ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

2 hours ago