Լրահոս 24/7

Ստեփանավանի համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Սարգիս Ղարաքեշիշյանը 2004-2012 թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից, ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին:

Թիվ 1

Recent Posts

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

5 seconds ago

Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg

Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…

3 minutes ago

Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…

35 minutes ago

Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…

46 minutes ago

Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…

1 hour ago

ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…

1 hour ago