Աշխարհ

Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը․Չավուշօղլու․ermenihaber.am

Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Bayraktar TB2»  անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ 

Լրագրողները Չավուշօղլուից հարցրել են, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում մղվող ահաբեկչության դեմ պայքարում Անկարան բախվել է օրինակ Ռուսաստանի արտադրած զինատեսակների հետ, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չի մեղադրել։ Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցում Ուկրաինան պետք է դադարի Թուրքիայի անունը հոլովել։ 

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային։ Չեն կարող Թուրքիային մեղադրել դրա համար», – ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտնել էր, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ներ է կիրառել Դոնբասի ռուսամետ ուժերի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

6 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago