Լրահոս 24/7
01.11.2021

Գյումրու նորընտիր քաղաքապետը խոստանում է՝ աշխատելու է ի շահ քաղաքի

Գյումրու նորընտիր քաղաքապետը խոստանում  է՝ աշխատելու է ի շահ քաղաքի

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը գյումրեցիներին խոստանում  է՝ աշխատելու է ի շահ Գյումրիի:

Այս մասին ավագանու առաջին նիստի ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նորընտիր քաղաքապետը:

Անդրադառնալով ավագանու ընդդիմադիր թևի հետ հետագա աշխատանքին՝ նա հույս հայտնեց, որ, տեսնելով իր ու իր թիմի կատարած աշխատանքը, ընդդիմադիր ուժերը կփոխեն իրենց վերաբերմունքը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր կարող ուժերը միասին քայլ անելով, կարողանանք քաղաքի խնդիրները վեր հանել ու լուծել՝ դա մեր քաղաքի շահերից է բխում»: 

Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը՝ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող առաջնորդը տեղեկացրեց ՔՊ-ի ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալով՝ ավելի արագ կկարողանան լուծել Գյումրիի առջև ծառացած խնդիրները: Վարդգես Սամսոնյանը լրագրողներին հիշեցրեց, որ ըստ հուշագրի քաղաքապետի երկու տեղակալները կլինեն ՔՊ կուսակցությունից, իսկ կադրային մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են:

Վերջում քաղաքապետը լրատվամիջոցներին էլ խնդրեց՝ միասին, օբյեկտիվ ու թև թիկունքի աշխատելով՝ Գյումրին դարձնել գեղեցիկ ու անճանաչելի:

Ավագանու նիստից հետո քաղաքապետի ու իր կողմնակիցների առաջին այցը եղավ Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցի:

Բաց քվեարկության արդյունքում նոյեմբերի 1-ին Գյումրու ավագանին մեծամասնությամբ կողմ են քվեարկել Վարդգես Սամսոնյանի  օգտին՝ ավագանու 33  անդամից Սամսոնյանին ձայն են տվել 24-ը, «դեմ» են եղել 8-ը: «Կողմ» են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, «դեմ» են քվեարկել ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ավագանու մեկ անդամ նիստին չի մասնակցել՝ հիվանդության  պատճառով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է