Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր այցելել էՌադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որը արդեն մեկ տարուց ավել է իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ (ՊԷՏ) հետազոտություններ Հայաստանում։ Այն մեր երկրում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են ՊԷՏ հետազոտություններ։ Այդ մասին Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Գործարկման պահից իրականացվել է ավելի քան 450 ՊԷՏ հետազոտություն և հույս ունեմ, որ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց իրականացվող հետազոտությունների թիվը կաճի, քանի որ այն շատ կարևոր է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման համար։
«Կենտրոնի տնօրենի ժ/պ Էդմոն Կոստանյանի հետ շրջայց կատարեցինք, ծանոթացանք կենտրոնի հնարավորությունների և խնդիրների հետ, զրուցեցինք անձնակազմի հետ»,- նշել է նա։














