Հայաստան
02.11.2021

Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին սկսել ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխում. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին սկսել ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխում. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

2021 թվականի նոյմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին. 

  • Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։  
  • Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։ 

Առաջին ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխման, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։

Երկրորդ ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխման իրականացման ուղղությունների վերաբերյալ։ 

Ուսումնասիրությունները կարող են օգտագործվել ՀՀ պատկան մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխման իրականացման նպատակով։

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք պատկան մարմիններին և բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին, կուսակցություններին, մասնագիտական հասարակական կազմակերպություններին սկսել ներառական, կառուցողական և խորքային քննարկումներ՝ ուսւմնասիրություններով բարձրացված հարցերի շուրջ՝ ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխման, այդ թվում  դատա-իրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված գործողությունների հետևողական իրականացման նպատակով։  

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին