2021 թվականի նոյմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին.
Առաջին ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխման, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։
Երկրորդ ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխման իրականացման ուղղությունների վերաբերյալ։
Ուսումնասիրությունները կարող են օգտագործվել ՀՀ պատկան մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխման իրականացման նպատակով։
Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք պատկան մարմիններին և բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին, կուսակցություններին, մասնագիտական հասարակական կազմակերպություններին սկսել ներառական, կառուցողական և խորքային քննարկումներ՝ ուսւմնասիրություններով բարձրացված հարցերի շուրջ՝ ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխման, այդ թվում դատա-իրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված գործողությունների հետևողական իրականացման նպատակով։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…