Կրթություն

Փոփոխություններ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից:

Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից և երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Դա արտացոլվել է որոշման մեջ: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով և իրավական հիմք ապահովելով՝ հնարավորություն է առաջացել Կառավարության որոշմամբ կարգավորելու մարտական գործողություններին մասնակցած, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև ամրագրելու առաջադիմության շեմը (ՄՈԳ):

Ըստ որոշման՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սովորողների համար, պահպանելով գործող կարգի անապահովության միավորի ու մասնակի փոխհատուցման չափը (28+5 միավոր՝ 50% զեղչ, 28+10 միավոր` 60% զեղչ, 28+15 միավոր` 70% զեղչ, 28+20՝ 80%-90% զեղչ), սահմանվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջ, իսկ բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում առաջին կուրսում մասնակի փոխհատուցումը կտրամադրվի համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:

Ըստ որոշման՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ՝

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով.

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago