Լրահոս 24/7

Ինչու եկեղեցին հանդես չեկավ այլ առաջարկով․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին՝ Մայր Աթոռի՝ Ազգային ժողով դիմելու եւ հունվարի 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին։

«Ստիպված եմ կրկնել, որ ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, զավակ եմ։ Երբ մենք խոսում ենք պետության եւ կառավորության մասին, գիտեք, որ եկեղեցին ու պետությունը անջատ են գործում։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան։ Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել, օրինակ, ամսի 31-ը եւ 1-ը չնշել, որովհետեւ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն»,- ասաց Քերոբյանը։ 

Նախարարի խոսքով, եթե մի կողմից Մայր Աթոռը առաջարկում է ավելացնել եկեղեցական հանգստյան օրերի քանակը, մյուս կողմից՝ նա կարող է օգնել կառավարությանը եւ առաջարկել չնշել 31-ը եւ 1-ը, որոնք որեւէ հոգեւոր նշանակություն չունեցող տոներ են։

«Այն կարեւորագույն հոգեւոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են՝ դա Սուրբ ծնունդն է, Զատիկը», – եզրափակեց Վահան Քերոբյանը։ 

Թիվ 1

Recent Posts

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

14 minutes ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

18 minutes ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

14 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

15 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

15 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

16 hours ago