Հայաստան
02.11.2021

Նորոգվել է Հ-46 Տաթև-Աղվանիից դեպի Խոտ բնակավայր տանող ճանապարհը

Նորոգվել է Հ-46 Տաթև-Աղվանիից դեպի Խոտ բնակավայր տանող ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում վերականգնվել է Հ-46-Խոտ կմ0+000–կմ1+963 (մոտ 2կմ) ճանապարհահատվածը։ Ճանապարհը սկսվում է Հ-46, Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտ բնակավայրի կենտրոնական փողոցով և հասնում միչև դպրոցի մուտքը: 

 Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը գտնվում էին անբարեկարգ վիճակում, ճանապարհի բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Հողային պաստառի պարամետրերը չէին համապատասխանում նորմատիվային պահանջներին: Բացակայում էին ջրահեռացման համակարգը, անվտանգության տարրերը: Նորոգման արդյունքում վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել են կողային առուներ, կողնակներ, վերականգնվել են ճանապարհային հագուստը, ջրահեռացման համակարգը, բարեկարգվել է Խոտ բնակավայրի դպրոց տանող մուտքը՝ իր հարակից տարածքով, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում: 

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը Խոտի բնակիչների հետ զրույցում հույս հայտնեց, որ ճանապարհի նորոգումը ոչ միայն կապահովի հասանելիությունը շուկաներին ու հիմնական ճանապարհներին, այլև կնպաստի գյուղի զարգացմանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բնակիչների ու համայնքի համար։ 

 Խոտի բնակիչ Ռազմիկ Մինասյանն ասում է, որ ճանապարհի նորոգումից հետո վերջապես ազատվեցին փոշուց ու ցեխից. «Ոտքի տակը մաքրվել է, հաճույքով ենք տանից դուրս գալիս։ Մենք էլ հետագայում լավ կպահենք ճանապարհը, ամեն մեկն իր տան դիմացը կմաքրի ու տիրություն կանի։ Զբոսաշրջիկներն էլ, որ վերջին տարիներին մեծ թիվ էին կազմում, կարծում եմ, է՛լ ավելի կավելանան։ Ճանապարհի հիմնանորոգմամբ գյուղի դեմքն ամբողջովին փոխվել է»։ 

Էլիզա Հակոբյանն էլ ասում է, որ նախկինում անբարեկարգ ճանապարհի պատճառով տաքսիները գյուղ չէին մտնում, կանգնում էին գյուղ չհասած խաչմերուկի մոտ, ու իրենք ստիպված ոտքով էին տուն գնում։ Շտապօգնությանն էլ շատ երկար էին սպասում։ Ճանապարհի նորոգումից հետո այս խնդիրները լուծվել են։ «Ասֆալտապատումը հերթական նվերն էր բնակավայրին, ինչի համար շնորհակալ ենք և՛ պատվիրատուին, և՛ շինարարին»,- ասում էին բնակիչները։ 

Շինարարական աշխատանքները կատարել է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության կողմից։

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին