Լրահոս 24/7
03.11.2021

Մեր երեխաները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների. Ժաննա Անդրեասյան

Մեր երեխաները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների. Ժաննա Անդրեասյան

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների համամասնությունը, որ չի կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է։ Այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։ 

Տարեսկզբին կանխատեսում կար, որ ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս, քանի որ մինչքովիդյան ժամանակում թերուսության մակարդակն այս երկրներում եղել է 53 տոկոս։ Ըստ չափումների, մեկ ամիս դասի չգնալը հավասարարժեք է լինում առնվազն նույնքան ժամանակ ուսումնառության հետընթացին։ Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։

Մեր երեխաները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ շատ լուրջ խնդիր է՝ հատկապես գումարվելով կրթական համակարգի եղած խնդիրներին։ 

Համավարակը միայն առողջապահական խնդիր չի։ Այն իր հետևանքով ու ազդեցությամբ դարձել է գնալով ահագնացող խնդիր կրթական համակարգի համար։ Զերծ պահենք մեր երեխաներին վատթար իրավիճակից. առողջապահական իրավիճակին աջակցելու մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ»,- գրել է Անդրեասյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է