Նոյեմբերի 3-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը։














