Այսօր 61 տարեկան հասակում մահացել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը:
Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Խոր վշտով տեղեկացնում եմ հորս՝ Հրանտ Դանիելյանի անժամանակ մահվան մասին: Մեր ընտանիքի ողնաշարը կոտրվեց»,- գրել է Դավիթ Դանիելյանը:
Հրանտ Դանիելյանը մի քանի օր էր՝ գտնվում էր Կապանի բժշկական կենտրոնում: Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն:
Հիշեցնենք նաև, որ Դավիթ Դանիելյանն առաջիկայում Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:














