Լրահոս 24/7
03.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալը ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետի տեղակալը ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:

Հյուրերը ներկայացրել են առաջիկայում կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը: Նշված ծրագրի շրջանակներում պատրաստվում է «Հայաստանում դրամական փոխանցումների համապատասխան դրամաշնորհային ծրագրի իրականացման» տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը նշել է, որ կարևորում է նախաձեռնության կյանքի կոչումը Շիրակի մարզում, քանի որ մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, արտագնա աշխատանքների մեկնողների թիվն էլ բավական շատ է։

«Շատ կարևոր ծրագրի մասին եք խոսում, Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացմանը միտված ցանկացած ձեռնարկ ողջունելի է ու կարևոր։ Հատկապես եթե աշխատանքը լինելու է արտերկրից վերադարձածների հետ, ապա սա ևս մեկ քայլ է նրանց հայրենիքում պահելու և մեր տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Հովհաննես Զոհրաբյանը։

Ըստ պատասխանատուների,  ծրագիրը թիրախավորում է մարդկանց, ովքեր աշխատում են արտերկրում և դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց տնային տնտեսություններին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ունեն առաջին աստիճանի ազգականներ, ովքեր աշխատում են արտերկրում և նրանց դրամական փոխանցումներ են ուղարկում:

Այս ծրագրի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Դրամաշնորհ ստանալու պայմաններից մեկը միգրանտների կողմից գումարի մի մասի ներդրումն է նախապես մշակված գյուղատնտեսական նախագծի մեջ (դրամաշնորհները ամբողջությամբ չեն ֆինանսավորվում):

Ծրագրի հիմնական նպատակը միայն սպառման համար նախատեսված դրամական փոխանցումների ուղղումն է հայաստանյան տնտեսության խթանմանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է