Լրահոս 24/7
03.11.2021

Սյունիքի դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետի գործերը մեկ վարույթում քննելու միջնորդությունը

Սյունիքի դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետի գործերը մեկ վարույթում քննելու միջնորդությունը

«Մանվել Փարամազյանի վերաբերյալ կան երկու քրեական գործեր, և մենք գտնում ենք, որ այդ երկու քրեական գործերը պետք է միացնել մեկ վարույթում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ենթադրյալ մեկ անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործեր են, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող մի քանի անձանց կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների կատարման վերաբերյալ գործերը»,- միջնորդությամբ հանդես եկավ Մանվել Փարամազյանի պաշտպան տիկին Սահակյանը:

Պաշտպանի խոսքով՝ հնարավոր չէ պատկերացնել, որ մեկ անձի վերաբերյալ երկու տարբեր գործեր քննվեն, ուստի նա կարծում է, որ այդ գործերը պետք է միացվեն մեկ վարույթում:

Դատախազը, ներկայացնելով իր դիրքորոշումը, նշեց, որ ինքը նշված մյուս գործի նյութերին ծանոթ չէ. «Հետևաբար օբյեկտիվորեն զրկված եմ հնարավորությունից՝ գնահատելու և հակակշռելու մի կողմից՝ գործերի ողջամիտ քննության առումով, մյուս կողմից՝ դատավարության: Ուստի թողնում եմ դատարանի հայեցողությանը»:

Դատավորը նշեց, որ այդ գործերը կարող են մեկ վարույթում քննվել, եթե նրանց փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն: Փաստաբանը հակադարձեց՝ ասելով, որ այդ նորմում կան բացեր, և հավելեց, որ Մանվել Փարամազյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ անընդհատ տեղափոխման խնդիրներ լինեն. «Այսինքն՝ պետության շահերից է նաև բխում, որ միավորվեն գործերը»:

«Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 10-րդ, 18-րդ, 312-ր հոդվածներով՝ որոշել է միջնորդությունը մերժել»,- հայտարարեց դատավորը:

Դատական նիստն ընդմիջվեց հիմնավորմամբ, որ մեկ այլ դատական նիստ կա Մանվել Փարամազյանի մասնակցությամբ։ Նաև՝ նկատի ունենալով, որ դրանով միջնորդություններ կան, որոնց քննությունը կարող է որոշակի ժամանակ պահանջել։ 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին ժամը 14-ին։  

Նշենք, որ այս գործով Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս գործով Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։
Մանվել Փարամազյանն այժմ կալանքի տակ է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է