Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ֆեյսբուքյան էջից:
«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածք մեր վերջին այցից հետո ապամոնտաժվեց այս «բուդկան»: Հասկանում եմ, որ երկար ժամանակ այն չէր ապամոնտաժվում տեղայնավարության, մտերմավարության և այլ սկզբունքներից ելնելով: Բայց ամեն վատ երևույթ ունի վերջ»,-նշել է նախարարը:

















