Կինո

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը:

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացում: Հընթացս պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…

Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերինԿաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերին

Կաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…

13 hours ago
«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP

«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…

14 hours ago
Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետՀույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…

14 hours ago

Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…

15 hours ago

Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…

15 hours ago

«Սա հիբրիդային պատերազմ է»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…

15 hours ago