Լրահոս 24/7

Մտադրություն չունեմ թողնել պաշտոնս. Ավանեսյանը՝ նախարարի պաշտոնից ազատվելու լուրերի մասին

Մտադրություն չունեմ թողնել պաշտոնս:

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ճի՞շտ են արդյոք մամուլում շրջանառվող տեղեկություններ, ըստ որոնց՝ Կառավարությունը պատրաստվում է նախարարին փոխարինող գտնել։

«Օդից վերցրած լուրերը մշտապես պտտվում են բոլոր նախարարների հետ կապված: Ես որևէ մտադրություն չունեմ թողնելու իմ պաշտոնը, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, որքան ինձ կվստահվի դա»,- ասաց նա՝ շեշտելով՝ առողջապահության նախարարությունը և բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք։

Նախարարը անդրադարձավ նաև Արսեն Թորոսյանի՝ արդեն պարբերաբար դարձած գրառումներին՝ մարզերում իրականացվող առողջապահական աշխատանքների վերաբերյալ, որտեղ նախարարը չի ուղեկցում Թորոսյանին։

Ըստ Ավանեսյանի՝ Թորոսյանը, լինելով պատգամավոր, ակտիվ լուսաբանում է 2021 թվականին արվող լայնածավալ կապիտալ շինարարությունները: Արդեն 6 բժշկական կենտրոններ ակտիվ շինարարության փուլի մեջ են: Աշխատանքները ԱՆ-ի կողմից շարունակական են լինելու։

«Հաջորդ տարի ընդգրկելու ենք կարևոր նկատառում՝ պոլիկլինիկական կառույցների շենքային պայմանները լավացնելու։ Գերզբաղված լինելով կորոնավիրուսի դեմ պայքարով և պատվաստումների գործընթացը խթանելով՝ պարոն Թորոսյանը լրացնում է լուսաբանման այդ հատվածը»։

Նախարարը հավելեց, որ բարձր գնահատականը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ շարունակական է։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…

16 minutes ago

Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…

40 minutes ago

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…

59 minutes ago

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

1 hour ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

1 hour ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

2 hours ago