Հայաստան

Ավարտվել են Արթիկի Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Տարոն Չախոյանը հայտնում է, որ ավարտվել են Արթիկի Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է, սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը:

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում օրերս ավարտվել են 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։

Արդյունքում բարելավվել է մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի այդ, սալիկապատվել են նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

20 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

30 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

49 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago