«Իմ քայլը» հիմնադրամի անդամները տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել ենք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Առայժմ ուսումնասիրման փուլում ենք։ Դրանք ավարտելուց հետո կանցնենք ծրագրերի հաստատմանն ու իրականացմանը։
Ոգևորված ենք մեզ ներկայացված նոր գաղափարներով և անհամբեր սպասում ենք դրանք հանրությանը ներկայացնելուն»,-ասված է գրառման մեջ։















