Լրահոս 24/7

Վաչե Տերտերյանը ընդունել է ՄՄԿ պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի պատվիրակությանը՝ կազմակերպության կողմից հրավիրված միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ  Արմեն Ղազարյանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Վաչե Տերտերյանը ողջունել է Կլաուս Ֆոլդենի այցը Հայաստան և կարևորել այն առաքելությունը, որով նա ժամանել է, ընդգծելով, որ Հայաստանը միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացներում մշտապես ունեցել է  միջազգային կազմակերպությունների  աջակցությունը։

«Գոհունակությամբ արձանագրում եմ, որ  այս ոլորտում  ունենք  շատ պրոֆեսիոնալ  հանրույթ, ի դեմս  հասարակական կազմակերպությունների, որոնցից շատերը   նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների մանդատ ունեն։ Այս ամենի արդյունքում միգրացիոն գործընթացները Հայաստանում իրականացվում են հրապարակային քննարկումների և միջազգային փորձագիտական աջակցության միջավայրում»,-նշել է Տերտերյանը։ 

ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայումս Հայաստանը ձեռնամուխ է եղել միգրացիոն նոր  ռազմավարության մշակմանը, որը ըստ նրա, հաշվի  առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերները,  պետք է  հնարավորինս ճկուն լինի և  ընդգրկի այն բոլոր   ռիսկերը, գործոնները, որոնք կան  այսօր և տեսանելի են մոտ ապագայում։

Վաչե Տերտերյանը կարևորել է  նաև միգրացիոն կարգավորման գործընթացներում համայնքներին գործնական դերակատարություն հատկացնելու, նրանց ներգրավելու հարցը։

ՄՄԿ  փորձագետ  Կլաուս Ֆոլդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  տեղեկացրել, որ իր առաքելության շրջանակում նախատեսում է հանդիպել  ՀՀ իրավասու պետական մարմինների, միգրացիոն գործընթացներում ներգրավված կառույցների հետ՝ Հայաստանի միգրացիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքներում  աջակցություն տրամադրելու նպատակով։

Կլաուս Ֆոլդենը նշել է, որ  15 տարի առաջ մասնակցել է հայկական միգրացիոն գործընթացներին աջակցություն տրամադրելուն և,  ոլորտում ձևավորված քաղաքականությունն ուսումնասիրելով` այսօր կարող է ասել, որ  այս նոր գործընթացը շատ ամուր հիմքերի վրա է կառուցվելու։

Նա հույս է հայտնել, որ իր առաքելության շրջանակում հանդիպումների արդյունքում  կկարողանա որոշակի առաջարկություններով հանդես գալ։

Հանդիպմանը ՄՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են նոր ռազմավարության դրույթներին, միգրացիոն գործընթացների կարգավորմանը վերաբերող մի շարք այլ հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago