Լրահոս 24/7
04.11.2021

Միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման նպատակով

Միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման նպատակով

Այսօր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի մասնակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների՝ «Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով փուլային վերապատրաստման դասընթացների փակման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ մի քանի ուղղություններով հոկտեմբերից մեկնարկած փուլային դասընթացներին մասնակցել է Ծառայության քաղաքացիների սպասարկման գրասենյակի, Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից։

Ողջույնի իր խոսքում Արմեն Գասպարյանն անդրադարձել է քաղաքացիների հետ անմիջականորեն աշխատող կառույցների ամենօրյա աշխատանքում հոգեբանական խնդիրների հաղթահարման կարևորությանը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքները դասընթացի մասնակիցների համար գործնականում պիտանի կլինեն։

Սերգեյ Մեղրյանը շնորհակալական իր խոսքում նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համալիր բարեփոխումների իրականացման առաջնահերթություններից է Ծառայության սպասարկման որակի արդյունավետության բարձրացումը, Ծառայություն-քաղաքացի գրագետ կապի ապահովումը։ «Շատ եմ կարևորում մեր շահառուների հետ բարեկիրթ հաղորդակցային մշակույթի ձևավորումը։ Ծառայության սպասարկման որակն ավելի լավը դարձնելը մեր ռազմավարական քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ այսօր արդեն կայացած իրողություն է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հետ մեր հաջողված համագործակցությունը»։

Միջոցառման ժամանակ երկուստեք կարևորվել է երկու կառույցների միջև հետագա ակտիվ փոխհամագործակցության շրջանակների ընդլայնումն ու հետագա զարգացումը։

Դասընթացի մասնակիցները ևս իրենց գոհունակությունն են հայտնել արդյունավետ դասընթացների և փորձի փոխանակման հնարավորության համար։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է