Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար:
ՀՀ վարչապետի ստորագրած համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝ Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար»։














