Հայաստան
05.11.2021

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի

Քննարկման փուլում է Փարաքարում նոր մարզադպրոցի կառուցման հարցը:

Համայնքի համար առաջնային կարևորություն ունեցող ծրագրի մեկնարկային աշխատանքների նպատակով Փարաքար են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ անդրադառնալով ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ ինտեգրվում է հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում: Նա միաժամանակ ընդգծել է, որ ծրագրի իրականացման փուլ տեղափոխումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ համայնքի հետ աշխատանքներից և համայնքի կողմից ձևավորվող նախաձեռնող խմբի որոշումներից: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ այս փուլում ծրագրային աշխատանքներով պայմանավորված բոլոր նախնական ուսումնասիրությունները կատարված են, սակայն բուն գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից հետո՝ ՏԻՄ անդամների հետ անմիջական աշխատանքի արդյունքում:

Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն էլ իր խոսքում նշել է, որ ծրագրի իրականացման գաղափարը հասունացել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ Փարաքար կատարած այցի շրջանակում և փարաքարցիների հետ ունեցած քննարկման արդյունքում: Ըստ նրա՝ Փարաքար համայնքի կարիքների գնահատման համար մարզպետարանում ձևավորել է աշխատանքային խումբ, որի օրակարգում այժմ մարզադպրոցի կառուցման հարցն է: «Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել այն, որ Փարաքարը մեծաթիվ բնակչությամբ դառնալու է խոշորացված համայնքային կենտրոն: Ծրագրի շահառուներն էլ հիմնականում լինելու են խոշորացված համայնքի և մոտակա բնակավայրերի բնակիչները»:

 Հավելենք, որ Փարաքարի միջնակարգ դպրոցը նույնպես ընդգրկված է տարածքային զարգացման հիմնադրամի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և կառավարության համաֆինանսավորմամբ:

Դպրոցի նախագծումը գտնվում է ավարտական փուլում և մինչև տարեվերջ հիմնադրամի կողմից կհայտարարվի շինարարության մրցույթը: Կանխատեսվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում շինարարական աշխատանքները կմեկնարկեն, որոնց արդյունքում համայնքը կունենա նոր սեյսմակայուն դպրոց:

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին