Categories: Լրահոս 24/7

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ԿՄԽԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

ԱԻ նախարաությունը հայտնում է, որ Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում:

Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

54 minutes ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

5 hours ago