Առաջիկայում պոլիկլինիկաներում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը եւ նշել, որ գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը: