Նոյեմբերի 5-ին Մատենադարան են այցելել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերիա Բելյանինան և միջազգային համագործակցության վարչություն պետի տեղակալ Օլգա Գլուխովցեվան:
Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը:
Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը։














