Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը կներկայացնի 4 ըմբիշ։
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում պայքարը սկսեց Մատհայո Մատոնյա Մահաբիլայի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 0։0 հաշվով։ Ալիխանյանը 1/8 եզրափակիչում կմրցի Նուրկոժա Կայպանովի հետ։
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: Նա սփոփիչ գոտեմարտ անցկացրեց հնդիկ Փարվինդեր Փարվինդերի հետ և հաղթեց 5։6 հաշվով։
61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 11։1 հաշվով փառահեղ հաթանակ տոնեց Գամզատգաջի Խալիդովի նկատմամբ։