Լրահոս 24/7
06.11.2021

ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատեց՝ միջանցք չի լինելու

ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատեց՝ միջանցք չի լինելու

Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երազում է «Զանգեզուրյան միջանցքի» մասին,  ամենուրեք ավետում միջանցքի առաջիկա  բացման մասին։ Նրան հաջողվել է հավատացնել ոչ միայն Ադրբեջանի ժողովրդին, այլև՝  մեծ եղբայր Էդողանին, ով նույնպես մեծագույն ոգևորությամբ կրկնում է Ալիևի խոսքերը։

Իրականությունը չափազանց հիասթափեցնող է թուրք եղբայրների համար, որովհետև բացի բարի ցանկություն և երազանք լինելուց «Զանգեզուրյան միջանցքը» կարող է առավելագույնը լինել  նաև մամուլում տարածվող աղմուկ։ Գրեթե նմանատիպ ձևակերպում է արել ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ին ընդառաջ տարածած հայտարարությունում,  որտեղ Ալիևի երազանքը բնորոշվում է   «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված  Զանգեզուրյան միջանցք» ձևակերպմամբ։ Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ  փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում բոլորը, շեշտելով ԲՈԼՈՐԸ/ներառյալ Ադրբեջանի փոխվարչապետը/  համաձայնվել են, որ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները գործելու են երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության շրջանակներում։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ժամեր առաջ Երևանում Ռուսատանի փոխվարչապետը ևս արտահայտում է միջանցքային տրամաբանությունը մերժող միտք. «Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»։  Տրամաբանությունը հուշում է, որ կամ Ալիևը տեղյակ չէ ինչ է քննարկում իր փոխվարչապետը Մոսկվայում, կամ իրականությունից այնքան է կտրվել, որ տրանսպորտային ապաշրջափակումը մատուցում է, որպես «Զանգեզուրյան միջանցքի» բացում։ Երկու պարագայում էլ իրականությունը չի փոխվում. միջանցքային հռետորաբանությունը չի կարող ազդեցություն ունենալ ոչ հայկական, ոչ էլ ռուսական  կողմի դիրքորոշումների վրա։

Միջանցքը Ալիևի  երազներում է, ընդամենը պատրանք՝ սեփական ցանկությունները  իրականության տեղ ընդունելու տեսքով, իսկ Հայաստանում  որոշ քաղաքական գործիչների համար զուտ շահարկումների թեմա է, ովքեր  հասկանալով, թե առանց հասկանալու ջուր են լցնում նույն Ալիևի ջրաղացին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է