Հայաստան

Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Նախարարի վստահեցմամբ՝ նման մեծածավալ պատվաստման արդյունքում չի գրանցվել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: «Եղել են դեպքեր՝ որոշակի անցանկալի ջերմության, ալերգիկ որոշակի ռեակցիաների, որոնք հարթվել են նույնիսկ առանց բժշկական օգնության»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը Հայաստանի օրինակի վրա փաստում է, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են և միակ միջոցն են, որ կանխում են մահերը:

«Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը 613 հազար 846  է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 276 հազար 948  է»,-ասաց Ավանեսյանը:

Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում.  օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ: Նախարարը շեշտեց՝ գոհ կլինեին, որ այդ ցուցանիշներն արձանագրվեին ոչ թե հիմա, այլ գարնանից սկսած:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

11 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

11 hours ago