Հայաստան

Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:

«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին:

«Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշեց Քերոբյանը:  

Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար:

«Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- եզրափակեց Քերոբյանը: 

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են վթարային շենքերի հետ կապված խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման…

28 minutes ago

Ատոմակայանի գիշերային աշխատանքից գոյացած ավելցուկն ինչպե՞ս է օգտագործվում մրցունակ դառնալու համար. Սուքիասյան

Երբ մենք գիշերները ունենում ենք ավելցուկ ատոմակայանի աշխատանքի արդյունքում, սրա համար ինչ կարգի պետական ծրագրեր,…

35 minutes ago

Հաղորդակցության ուղիների ձևավորման հարցում պետք է հարգվի տարածքային ամբողջականությունը. Արաղչի

«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո,…

54 minutes ago

Ամիբեկովը Բրազիլիայում խոսել է Հայաստանի սահմանադրությունից

Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝…

1 hour ago

Մեր պետությունների սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի…

2 hours ago

Փոփոխություններ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» օրենքում…

2 hours ago