Լրահոս 24/7
08.11.2021

Երուսաղեմի հայերը պահանջում են պատրիարքի հրաժարականը․1in.am

Երուսաղեմի հայերը պահանջում են պատրիարքի հրաժարականը․1in.am

Սաղիմահայերը պահանջում են Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրաժարականը։ Բանն այն է, որ պատրիարքը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին հյուրանոց կառուցելու նպատակով: Տեղի միաբանները նույնպես ընդվզում են պատրիարքի որոշման դեմ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված:

Պայմանագիրը ստորագրել են Նուրհան Պատրիարքը, լուսարարապետ Սևան Ղարիբյանը, հայր Պարետ Երեցյանը։

Սաղիմահայերը ուրբաթ օրը նորից ցույց պետք է անեն՝ Հայոց Թաղի ներսում՝ վանքի դիմաց միաբանության անդամներին զորակցելու, ինչպես նաև Նուրհան Պատրիարքին խնդրելու իր ստորագրությունն այս պայմանագրից հանել։

«Այս գործարքը դավաճանություն է ընդդեմ հայ ազգի, և մենք պայքարելու ենք։ Պետք է նշել նաև, որ  Նուրհան պատրիարքը և հայր Պարետ Երեցյանը ամեն ջանք գործադրում են, որ համայնքի անդամներին վախի մեջ դնեն, ինչպես նաև միաբաններին»,-նշեց սաղիմահայերից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պատրիարքը օր առաջ իր ստորագրությունը պետք է հետ վերցնի այս չարաբաստիկ պայմանագրից և իր հրաժարականը տա․քանի դեռ նա Երուսաղեմի հայոց պատրիարքն է, նա Երուսաղեմի հայոց պատրիարքությանը և տեղի հայերին վտանգ է ներկայացնում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց բողոքն են հայտնել, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքի թույլտվություն է տվել 99 տարվա վարձակալությամբ: Հայտարարության մեջ նրանք հակականոնական են համարում «Կովերու պարտէզի» համաձայնագիրը, քանի որ ստորագրվել է առանց տնօրենի և  Միաբանական ժողովի հետ քննարկելու և վավերացնելու:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տարածած հայտարարությանը, նշեց, որ ըստ կանոնադրության պահանջի՝ նման պայմանագրերը պետք է վավերացվեն Միաբանական ժողովի կողմից։

«Հայտարարում են, որ իբրև տնօրենը և Միաբանական ժողովները տեղյակ չեն եղել, դա այդպես չէ, դա պետք է ստորագրվեր Միաբանական ժողով ատենապետի կողմից, նա չի եղել, ստորագրվել է կալվածոց տեսուչի կողմից, ինչը կանոնադրոսւթյամբ նախատեսված չէ»,-ասաց նա։ Հայր Կորյունի խոսքով՝ այս պահին պատրիարք սրբազանի որոշմանն են սպասում։ Նա նաև նշեց, որ պատրիարքությունում տեղեկացել են, որ այդ հայտարարությանը ր միացել են միաբան հայրերը և կոչ արել չեղարկել այդ պայմանագիրը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է