ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նոյեմբերի 22-26-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Մեղրյանը մեկնում է ԱՄԷ դատական կատարողների միջազգային միության Կոնգրեսին և Մշտական խորհրդի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:














