Լրահոս 24/7
09.11.2021

Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» հնգօրյա ուսումնական դասընթացի ծրագիրը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:

Ողջույնի խոսքում փոխնախարարը, ներկայացնելով ամփոփ վիճակագրություն օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ընդգծել է, որ գենդերային զգայունության մոտեցումները, չսահմանափակվելով միայն քվոտաներով, պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում։ Միաժամանակ հավելել է, որ կարիերայում կանանց ակտիվության մասին խոսակցությունը բնավ ձևական կողմի մասին չէ, այլև իմաստալից մասնակցության, որի հիմքը արժանիքների վրա հիմնված առաջխաղացումն է:

Վերոնշյալի համատեքստում, փոխնախարար Գրիգորյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրման ընթացքում ծառայողների ընտրության մրցույթում կանանց 30 տոկոս մրցութային տեղերի սահմանման Կառավարության մոտեցմանը՝ նշելով, որ Ոստիկանության կրթահամալիրի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողների անվանատախտակում 80 տոկոսից ավելին կանայք և աղջիկներ են, սակայն կարիերայի հետագա՝ ավելի բարձր աստիճաններում, նրանք այդ ինտենսիվությամբ ներկայացված չեն ծառայության բարձր պաշտոններում: Այդուհանդերձ, փոխնախարարը փաստել է, որ թեև արդյունքը հեռու է սպասված լինելուց, բայց վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերի շնորհիվ, ծառայության ներդրման առաջին փուլին զուգընթաց, կաճի նաև կանանց ներգրավվածության համամասնությունը:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին կարևորել է այն արժեքներն ու հեռանկարները, որոնք կանայք բերում են ցանկացած ոլորտում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, ինչպես նաև ընդգծել է աշխատավայրում հավասարության անհրաժեշտությունը։

Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը նախաձեռնության համար և հաջողություն է մաղթել կին ծառայողներին: Արդարադատության նախարարության անունից ամբողջական աջակցություն հայտնելով նման նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդգծել է, որ սեռով պայմանավորված լավ ու վատ ոստիկաններ չկան և հորդորել է կանանց լինել համարձակ ու ակտիվ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է