ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում այսօր «Հայաստան» խմբակցությունը 11-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը և իշխող ուժը կրկին դեմ քվեարկեց նրա քվեարկությանը:
Ընդդիմադիրները և հենց թեկնածու Ղազինյանը չէին մասնակցում քվեարկությանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անցած նիստերից մեկում, երբ Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց փոխնախագահի պաշտոնում, նշեց, որ 40 անգամ պետք է առաջադրվի:














