ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Նշենք, որ Հովհաննիսյանը երկարամյա, փորձառու դիվանագետ է, 2016թ-ից Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը: Այս պաշտոնից նա հետ է կանչվել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 1-ին:
Մինչ այդ, նա զբաղեցրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի, ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա) պետի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդականի, Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդականի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղարի պաշտոնները:














