Գերմանական Deutsche Welle-ի («Դոյչե Վելլե») ռուսական ծառայությունը, լուսաբանելով Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքը, նշել է, որ տարբեր հաշվարկներով՝ դրան մասնակցել է 10-12 հազար մարդ:
Սակայն այս թիվը չի համապատասխանում իրականությանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ աերոնկարահանման միջոցով իրականացրած հաշվարկի արդյունքում պարզվել է, որ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 մարդ։














