Լրահոս 24/7
09.11.2021

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի ավարտի մեկամյակի կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի ավարտի մեկամյակի կապակցությամբ

2021 թ. նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման մեկ տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրա բոլոր դրույթների հետագա իրականացման և անվերապահ պահպանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում, ինչը գնահատում են Ադրբեջանում և Հայաստանում։

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2020 թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահվող անձինք, որոնցից Հայաստանին է վերադարձվել 105, Ադրբեջանին՝ 17 մարդ: Բացի այդ, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի կարգավորմանը: Պարբերաբար մարդասիրական օգնություն է հասցվում տարածաշրջան, ականազերծվում են տարածքներ (2020 թ. նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311,5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա): Վերականգնվում են կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Իրենց տներ են վերադարձել մոտ 53 հազար փախստականներ,- ասված է հայտարարության մեջ։ – Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա հումանիտար բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության առարկաներ) և 800 տոննա շինանյութ: Իրականացվել են մարդասիրական ականազերծման աշխատանքներ»։

Նշվում է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել մնացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ՝ պահվող բոլոր անձանց ազատ արձակումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը և զոհվածների աճյունների փոխանցմանը նպաստելը և ականապատ դաշտերի հավաստի քարտեզների տրամադրումն ամբողջ ծավալով: Արդիական է նաև պատմամշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։

«Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության մեջ: Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք հավասարակշռված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Կարևորվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծման նպատակով: Պատրաստակամություն է հայտնվում ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն:

«Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Կարևոր է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ներդրումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Պատրաստակամություն է հայտնվում ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակի՝ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը: Նշվում է, որ ՌԴ-ն պատրաստ է նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով:

Ըստ հայտարարության՝ ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է