Լրահոս 24/7
09.11.2021

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին:

Հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արդեն իսկ մանրամասն խոսել են 2022-ի բյուջեի նախագծի վերաբերյալ, սակայն  հակիրճ անդրադարձավ:

«2022-ի պետբյուջեի նախագիծն ամբողջությամբ ձևավորվել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով: ԱԺ-ից կողմից հաստատվելով՝ այն դառնալու է կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական  ապահովումը երաշխավորող իրավական հիմքը»,- ասաց նախարարը:

Պետբյուջեի շրջանակը հատկապես կարևորում է գալիք տարում անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, որոնք, նախարարի համոզմամբ, մեծ նշանակություն ունեն բարձր տեմպերով և ներառական տնտեսական զարգացման համար:

Բյուջեի նախագծով ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս: Նախատեսվում է ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար: 2022-ի համար պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են  1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելին է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային  եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են 1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելի է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Հարկային եկամուտները նախատեսվում է 2022-ին հասցնել ՀՆԱ-ի 23,4 տոկոսին, ինչը 2021-ի մակարդակը կգերազանցի 0,9 տոկոսային կետով: «Ընդ որում, 2022-ի հարկային եկամուտնեը 380 մլրդ դրամով կգերազանցեն նախաճգնաժամային 2019 թվականի հարկային եկամուտների մակարդակը»,- ասաց Խաչատրյանը:

Նախատեսվում է իրականացնել 2 տրլն 190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը 10,3 տոկոսով ավելի է, քան 2021-ի համար ճշտված ծախսային բյուջեն: Նախարարի խոսքով՝ ընթացիկ ծախսերը չեն գերազանցի հարկային եկամուտները: Ներգրավված պարտքային միջոցները բացառապես կծախսվեն զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակին:

«2022-ին զգալիորեն բարելավվելու են կառավարության պարտքին վերաբերող հարցերը: 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63,5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի  60,2 տոկոս մակարդակին: Էապես բարելավված կլինի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը»,- ասաց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ շարունակվելու է բարձրացվել իրականացվող ծախսերի արդյունավետությունը: Պետբյուջեի նախագիծը քվեարկությամբ ստացավ 4 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Լրահոս
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
12:39
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
12:23
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ
11:57
Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ
Ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու. Մադյար
11:36
Ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու. Մադյար
Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան
11:25
Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան
Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Աշոտյան
11:10
Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Աշոտյան
Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան
11:07
Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան
Հունգարիայում պարտվեց Օրբանի քաղաքականությունը. Ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար
11:04
Հունգարիայում պարտվեց Օրբանի քաղաքականությունը. Ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
18:51
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
17:08
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
14:37
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
12:40
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
12:08
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ