Լրահոս 24/7
09.11.2021

Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի, շատ բաներ ջրի երես կհանի. Արծրուն Հովհաննիսյան

Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի, շատ բաներ ջրի երես կհանի. Արծրուն Հովհաննիսյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի hանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ինքն իրեն ևս մեղավոր է համարում է հակառակորդին թերագնահատելու համար։

«Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշեց՝ լսելով իր վերադասներին, թերագնահատել է իրավիճակը և իր սխալը տեսնում է այդ ամենում, բայց արդյոք դա միայն ի՞ր մեղքն էր, կամ արդյոք այդ ոլորտի պատասխանատուն ի՞նքն էր:

«Կարծում եմ, որ ոչ, պետությունում կային ամբողջական ինստիտուտներ, որոնք պարտավոր էին ճիշտ գնահատել, թե 32 «Սմերչը» 10 «Սմերչից» ինչքանով է շատ, կամ՝ նրանք 100 հատ նոր տանկ էին առնում, մենք ոչ մի հատ չունեինք: Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի (44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը– խմբ.), շատ բաներ ջրի երես կհանի»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ որպես փորձագետ այդ ամենին տալ իր գնահատականը։

«Կան ոլորտի պատասխանատուներ, որոնք գիտակ մարդիկ են ու իրենց փակ զեկույցներում, հաշվետվություններում վերադասին 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին գնահատել են ու լավ էլ գրել են, որ հակառակորդը ի վիճակի է իր խնդիրը այսքան տոկոսով լուծել (վտանգավոր տոկոսների մասին է եղել խոսքը), մեզ այսքան տոկոսով վնաս հասցնել։

Բավական ազնիվ գնահատականներ կան, ուղղակի զեկույցներն են գաղտնի: Եվ աբսուրդն այն է, որ այն մարդիկ, ովքեր այդ զեկուցագրերը գրել են, այսօր ուրիշ բան են խոսում: Սխալները շատ են եղել այն ժամանակ էլ, հիմա էլ, որոշումներ կան, որ սխալ ենք կայացրել, թեև պատերազմի ժամանակ էլ ենք սխալ որոշումներ կայացրել, դա էլ պետք է քննվի, հիմնավորվի, թե ինչու այսպես եղավ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է