Լրահոս 24/7
09.11.2021

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսվել է նոր կորոնավիրուսային հիվանդության պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասն օրվա համար՝ 5․000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական պատասխանատվության կիրառումը։   

«Հիշեցնում ենք, որ 

1․ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր․

2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5․000 դրամի) չափով,

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամի) չափով:

Հորդորում ենք մինչև ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի լրանալը (նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում՝ հաշվառումից անմիջապես հետո) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը չեք շահագործում, ապա սահմանված կարգով հանձնել հաշվառման վկայագիրն ու համարանիշերը։

Հիշեցնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել առցանց եղանակով կամ այցելելով Ձեր նախընտրած ապահովագրական ընկերության կամ գործակալի գրասենյակ»,- նշված է ՃՈ Ֆեյսբուքի գրառման մեջ։

Լրահոս
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
12:39
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
12:23
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ
11:57
Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ
Ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու. Մադյար
11:36
Ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու. Մադյար
Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան
11:25
Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան
Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Աշոտյան
11:10
Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Աշոտյան
Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան
11:07
Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան
Հունգարիայում պարտվեց Օրբանի քաղաքականությունը. Ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար
11:04
Հունգարիայում պարտվեց Օրբանի քաղաքականությունը. Ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
18:51
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
17:08
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
14:37
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
12:40
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
12:08
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ