Լրահոս 24/7
09.11.2021

Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ ցեղասպանական նկրտումները պետք է ստանան համապատասխան միջազգային, իրավական գնահատական․Վ․ Գաբրիելյան

Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ ցեղասպանական նկրտումները պետք է ստանան համապատասխան միջազգային, իրավական գնահատական․Վ․ Գաբրիելյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին, բազմիցս հայտարարել է, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ևս հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել։ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ ունեցել է հրապարակային հակահայկական ելույթներ և մինչ օրս շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն։ Դրա վառ օրինակ է Ադրբեջանի նախագահի սույն թվականի սեպտեմբերի 27-ի ամբողջական ուղերձը, որի յուրաքանչյուր պարբերության մեջ վերջինս հայերին անվանում է ֆաշիստ, թշնամի, պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը պատմական ադրբեջանական տարածք է, և այդ ամբողջովին խեղաթյուրված պատմական իրողությունները ադրբեջանցի երեխաներին պետք է սովորեցնեն դպրոցներում։ Ալիևի նմանատիպ հրապարակային հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության:

Դրա վառ ապացույց են` Ադրբեջանում հայատյացության քարոզը, հայկական մշակութային հուշարձանների պղծումը և ոչնչացումը, հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը և սպանելը: Խաղաղության մասին յուրաքանչյուր հերթական թեզ կապվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ անմիջապես առնչություն ունեցող «միջանցքի», ինչպես նաև այնպիսի նախապայմանների, որոնք մերժվում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից։

Ադրբեջանի կողմից խաղաղության իմիտացիայի վառ օրինակ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների խաղաղասիրական առաքելության ու դերի նվաստացմանն ուղղված, և դրանց ձևական բնույթ հաղորդելու վերաբերյալ պարբերաբար կրկնվող մերկապարանոց հայտարարությունները և գործողությունները։

Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ էթնիկ ատելության, անհանդուրժողականության և ցեղասպանական նկրտումների համատեքստում, պարբերաբար իրականացվում են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, քաղաքացիական խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող բացահայտ ոտնձգություններ (մասնավորապես` սույն թվականի նոյեմբերի 8-ի քաղաքացիական անձանց բացահայտ սպանությունը), և այս ամենը պետք է ստանա համապատասխան միջազգային, քաղաքական, իրավական գնահատական:

Սա հայտարարում եմ, ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, այլ նաև որպես Ադերբեջանի մայրաքաղաք Բաքվում ծնված, և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարված հայատյաց քաղաքականության պատճառով իր ծննդավայրից տեղահանված անձ: Սա վառ ապացույցն է առ այն, որ Ապշերոնյան թերակղզու ղեկավարությունը այս քաղաքականությունը վարում է ավելին քան 30 տարի»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է