Աստղերի հետ աշխատանքի, անձնականի և այլնի մասին.Սոֆյա Ղուլյանն անկեղծանում է

Մոսկվաբնակ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանին առաջին հայացքից բոլորն ասոցացնում են «քաղցր համբույրների» հետ. չէ՞ որ, հենց նա մոտ երկու տարի առաջ սկսեց իր «Պչպչորումում» ֆլեշ-մոբը, որի շրջանակում արցախյան բարբառով բառը հնչեց հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների կողմից, որոնք Սոֆյայի հետ հայտնվում էին նրա տեսանյութերում եւ հայ երկրպագուներին ուղարկում ջերմ համբույրներ: Սակայն միայն հումորային արտահայտություններով Սոֆյայի ձեռքբերումները չեն սահմանափակվել: Տարիներ առաջ սկսելով իր պրոդյուսերական գործունեությունը՝ Սոֆյան հայկայան շոու-բիզնեսին ծանոթացրել է մի շարք երիտասարդ տաղանդների հետ, ինչպիսիք են, օրինակ, Մարտ Բաբայանը եւ Գոշը: Սոֆյան աշխատել է նաեւ Անի Երանյանի եւ Ավրաամ Ռուսոյի հետ, հաճախ մասնակցություն է ունեցել ռուսական շոու-բիզնեսի այս կամ այն աստղի հայաստանյան այցելությունների կազմակերպման մեջ:

Վերջերս Սոֆյան եւ Մարտը հայտարարեցին պրոդյուսերական համագործակցության դադարի մասին: Այսօր պրոդյուսերն առավել մեծ ուշադրություն է հատկացնում ամիսներ ատաջ հիմված իր պրոդյուսերական ընկերությանը՝ ջանալով բացահայտել պատանի տաղանդների:

NEWS.am STYLE-ը Սոֆյա Ղուլյանի հետ զրուցել է իր երկար, հագեցած եւ հետաքրքիր ճանապարհի մասին:
Սոֆյա, այսօր քեզ շատերն են ճանաչում՝ որպես հաջողակ պրոդյուսերի, գործարար կնոջ, բայց հետաքրքիր է՝ ինչպե՞ս եւ որտեղի՞ց ամեն ինչ սկսվեց…

Ամեն ինչ սկսվեց չքնաղ մի քաղաքում՝ Ստեփանկերտում, այն ժամանակ, երբ ես ծնվեցի (ծիծաղում է)։ Բայց իմ կարիերայով լրջորեն սկսել եմ զբաղվել Մոսկվայում, որտեղ սկսեցի աշխատել շոու-բիզանեսի ոլորտում եւ մինչ օրս հավատարիմ եմ իմ սիրելի գործին, ու արդեն տասը տարի է՝ չեմ բաժանվում դրանից։

Ո՞վ էր ան արտիստը, որի հետ արեցիր առաջին քայլերդ:

Այդ արտիստի անունը նշել չեմ ցանկանում, քանի որ իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, նա ոչ մի անգամ չի նշել, որ հենց ես եմ եղել այն մարդը, որն օգնել է իր կարիերայի մեկնարկին։

Ավելին՝ style.news.am

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

18 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago