Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:
Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը:
Հանդիպման օրակարգում էին Կաթվածի խորհրդի կառավարման և առողջապահության նախարարության հետ գործակցության հնարավորությունները:
Խորհրդի անդամները նշել են, որ, որպես ինքնավար կառույց, պատրաստ են կաթվածի բուժման վերաբերյալ խորհրդատվություն տալ առողջապահության նախարարությանը:
Կարևորելով մասնագիտական խորհրդատվական կառույցների ինքնավարությունը` նախարարը շեշտել է Հայաստանի մասնագետների ներգրավվածության նպատակահարմարությունը:
«Իմ միակ ցանկությունն է, որ խորհուրդը ընդգրկուն լինի Հայաստանի մասնագետների համար»,-նշել է նախարարը:
Քննարկվել են նաև Գյումրի բժշկական կենտրոնում գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքը, կաթվածի բուժումը մարզային բնակչության համար հասանելի դարձնելու ուղղությամբ քայլերը:
Անդրադարձ է եղել կաթվածի հեռաբժշկության զարգացման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման հնարավորություններին: