Եվրամիությունը կանգնած է Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանի կողքին։ Այդ մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և վիրավորվել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։ Չլուծված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդին թույլ տան առաջ շարժվել՝ դեպի համապարփակ և կայուն խաղաղություն, որպեսզի միասին առաջ շարժվեն։ Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է նա: