Ես, որպես Ձեզ ընտրած ՀՀ հպարտ քաղաքացի, մի հարց ունեմ: Վստահ եմ` այս հարցը մտահոգում է ոչ միայն ինձ։
Ո՞րն է Վանո Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում չհուղարկավորելու պատճառը, հիմնավորումը։ Համաձայն կլինենք, թե չենք լինի, դա ջհանդամը։ Հարգանք ունեցեք և դիրքորոշում ներկայացրեք։
Կանգնեցրեք արժեզրկման այս գահավիժումը… ՀԳ/ սա էլ հո գաղտնի փաստաթուղթ չի, քաղաքական ուժ եք, իշխանություն եք, ներկայացրե՛ք նման որոշման հիմնավորումը,- գրում է Թիվ 1 լրատվականի տնօրեն Էդգար Բաբայանը։