Լրահոս 24/7
10.11.2021

Կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

Կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը:

Այս մասին տեղեկացնում է Մշակութային Արցախ ֆեյսբուքյան էջը:

Նախարարի ուղերձում ասված է.

«Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը:

Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ»  էստրադային անսամբլի մեներգչուհի: Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից: Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ` Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր:

Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը` երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար: Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ:

«Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը` Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ:

Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է