Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Նոյեմբերի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.74 դրամ (նվազել է 0,90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 643.88 դրամ (նվազել է 3.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.73 դրամ (աճել 0․03 դրամով։














